00:00:00

Ուժի մեջ է մտել նյութական վնասով ՃՏՊ-ների գծով փոխհատուցման ենթակա գումարի բարձրացման կարգավորումը

14:30, 18 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Սեպտեմբերի 18-ից ուժի մեջ են մտել «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Նոր փոփոխությունների համաձայն՝

1․Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի համար կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200 000 դրամի փոխարեն սահմանվելով 400 000 դրամ։

2․Համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող դեպքերից տարբերվող դեպքերի համար ապահովագրական ընկերությունների վրա դրվել է պարտավորություն՝ վարորդների հետ հեռախոսային խոսակցության ժամանակ մատչելի եղանակով ներկայացնել իրենց պարտավորությունները ապահովագրական պատահարի վայրում։

Վարորդներին հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում ԱՊՊԱ ընկերության հետ արագ կոորդինացնել գործընթացը և համաձայնության գալ, իսկ համաձայնության չգալու դեպքում պարեկային կարգախումբը, խցանումներ չառաջանալու նպատակով, օպերատիվորեն կմոտենա պատահարի վայր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր