00:00:00

Meta ընկերությունն արգելափակում է ռուսաստանյան լրատվամիջոցների մուտքն իր հարթակներ

19:10, 17 սեպտեմբեր 2024 Աշխարհ

Meta ընկերությունում հայտարարել են, որ արգելում է ռուսաստանյան պետական ​​լրատվամիջոցների մուտքն իր սոցիալական մեդիա հարթակներ՝ պատճառաբանելով, որ լրատվամիջոցները «Մոսկվայի քարոզչությունն ուժեղացնելու նպատակով  խաբեբայական մարտավարություն են կիրառում»:

Ընկերությունը, որին պատկանում են Facebook-ը, WhatsApp-ը և Instagram-ը, երկուշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի գաղտնի ազդեցության գործողություններին հակազդելու իր ջանքերի ուժեղացման շրջանակում արգելքը կսահմանի առաջիկա մի քանի օրվա ընթացքում:

«Ուշադիր ուսումնասիրությունից հետո ռուսական պետական ​​լրատվամիջոցների դեմ ընդլայնել ենք մեր միջոցները։ «Russia Today-ին, RT-ին և այլ հարակից կազմակերպություններին օտարերկրյա միջամտության գործունեությամբ զբաղվելու համար մեր հավելվածներն ամբողջ աշխարհում այժմ արգելված են», - ասված է Meta-ի տարածած հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր