00:00:00

Բաքվում Ֆորմուլա 1-ը անցկացվում է հայ պատադներից կես մղոն հեռավորության վրա․ բրիտանացի լրագրող

17:26, 17 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Բրիտանացի լրագրող Դոմինիկ Լոուսոնը «Արագ մեքենաների և ցեղասպանական մոլագարների օրն Ադրբեջանում» անվամբ ծավալուն հոդված է հրապարակել The Times պարբերականում՝ Ադրբեջանում ընթացող Ֆորմուլա 1-ի Գրան Պրի մրցաշարի և այնտեղ պահվող հայ գերիների մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բրիտանացի լրագրողը իր հոդվածում գրել է, որ Ադրբեջանի մայրաքաղաքի փողոցներով սլացող վարորդներից կես մղոն հեռավորության վրա է գտնվում անվտանգության պետական ծառայության կենտրոնակայանը, որի խցերում, ի թիվս բազմաթիվ այլ քաղբանտարկյալների, տանջվում են Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք այժմ ապօրինաբար պատանդ են պահվում այն բանից հետո, երբ անցյալ տարի գերեվարվել էին, երբ Ադրբեջանը ներխուժել էր Լեռնային Ղարաբաղ։

«Liberty Media»-ի ղեկավար Գրեգ Մաֆեյը, որը Ֆորմուլա 1-ի բիզնեսի սեփականատերն է, քննադատել է այնտեղ մրցարշավներից մեկի անցկացումը, սակայն հայտարարել է, որ նման միջոցառումներ անցկացվում են «այնպիսի վայրերում, ինչպիսին Բաքուն է», քանի որ այդ արտոնության համար այդքան մեծ գումարներ են վճարվել. համառոտ նկարագրություն այն բանի, ինչը հայտնի է դարձել որպես «սպորտային լվացում»: 

Բայց Իլհամ Ալիևը, ով 2003-ին փոխարինեց իր հորը Ադրբեջանի նախագահի պաշտոնում և իր կնոջը նշանակեց փոխնախագահ, նույնպես վերջին օրինակն է այն բանի, թե ինչպես են ավտոկրատ նավթային պետությունները թաքնվում կլիմայի փոփոխության դեմ պայքարի կեղծավորության տակ: Չէ՞ որ նոյեմբերին Բաքվում տեղի կունենա COP29 -ը՝ Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի ամենամյա համաժողովը։ Ալիևը լկտիություն ունի ՝ հաշվի առնելով իր վերջին գործողությունները, հայտարարելու, որ դա լինելու է «խաղաղության համաժողով»,- գրել է Լոուսոնը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր