00:00:00

Քննարկվել են ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի աշխատանքները,մասնակցել է ՀՀ պատվիրակությունը

22:45, 16 սեպտեմբեր 2024 Աշխարհ

Սեպտեմբերի 11-12-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի հերթական 35-րդ նիստը։
 
 Նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը։
 
 Ողջյունի խոսքով հանդես են եկել Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի նախագահը և ԱՊՀ գործադիր կոմիտեի պատվիրակության ղեկավարը։
Նիստի մասնակիցները քննարկել են ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների գործունեությանն և Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում դրանց փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՊՀ երկրների հիդրոօդերևութաբանական գործունեության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրի նախագիծը:
 
Բացի այդ, քննարկվել են ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի 2023-2024 թվականների գործունեության վերաբերյալ հարցերը։
 
 Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հիդրոօդերևութաբանության ոլորտում գիտական հետազոտությունների առաջնահերթ ճյուղերին, ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների կողմից մատուցվող ծառայությունների, Հյուսիս-Եվրասիական տարածաշրջանային կլիմայական կենտրոնի գործունեությանը, անձնակազմի կարողությունների զարգացման և մի շարք այլ թեմաների:
 
 ԱՊՀ ՀՄԽ 35-րդ նիստի ավարտից հետո կազմակերպվել է մասնակիցների այցելություն Տաջիկստանի ամենամեծ սառցադաշտերից մեկը՝ Զերավշանի սառցադաշտ (ուղղաթիռով), կազմակերպվել է մշակութային միջոցառում՝ այցելություն «Գիսարի բերդ»։ ԱՊՀ ՀՄԽ 35-րդ նիստի մասնակիցներն այցելել են նորակառույց մետեո-քաղաքը և տեղում ծանոթացել Տաջիկհիդրոմետի գործունեությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր