Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ հոկտեմբեր ամսին կա երկու տոնական օր՝ հոկտեմբերի 5-ին (Ուսուցչի օր) և հոկտեմբերի 12-ին (Թարգմանչաց տոն):
Սակայն այս երկու տոնական օրերն էլ աշխատանքային են համարվում:
Ի դեպ, աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: