Չինաստանի ջրային ռեսուրսների նախարարությունը շաբաթ օրը Շանհայում, ինչպես նաև Ցզյանսու, Չժեցզյան և Անհույ նահանգներում ջրհեղեղների արտակարգ արձագանքման 4-րդ մակարդակի ահազանգ է հայտարարել, հայտնում է Xinhua-ն։
«Բեբինկա» թայֆունի հետևանքով հորդառատ անձրևներ կտեղան Չինաստանի հարավարևելյան շրջաններում, իսկ որոշ միջին և փոքր գետերում ջրի մակարդակը, կգերազանցի նախազգուշական ցուցանիշները, հայտնել են նախարարությունից:
Նախարարությունն ընդգծել է փոքր և միջին գետերի վարարումների և լեռնային հոսքերի կանխարգելման կարևորությունը՝ բնակչության կյանքի և ունեցվածքի անվտանգությունն ապահովելու համար։
Չինաստանն ունի ջրհեղեղների արտակարգ արձագանքման քառաստիճան համակարգ, որտեղ առաջին մակարդակն ամենածանրն է:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, կիրակի երեկոյից մինչև երկուշաբթի առավոտ «Բեբինկա» թայֆունը ափ դուրս կգա տարածքում՝ Տեյչժոու քաղաքից (Չժեցզյան նահանգ) մինչև Ցիդուն քաղաքի (Ցզյանսու նահանգ) առափնյա գոտի և հորդառատ անձրևներ կբերի։