00:00:00

«Երեք օր առաջ լույս աշխարհ եկավ իմ կյանքին գույն հաղորդող մյուս հրաշքը»․ Արփինե Հովհաննիսյան

14:10, 15 սեպտեմբեր 2024 Հասարակություն

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է․ «Երեք օր առաջ լույս աշխարհ եկավ իմ կյանքին գույն հաղորդող մյուս հրաշքը` Նարեկիս քույրիկը, աղջնակս` Ամելին:

Շնորհակալ եմ այն բազմաթիվ բարեմաղթանքների ու շնորհավորանքների համար համար, որ հղել եք ինձ ու ընտանիքիս: Աստված ձեզ թող վերադարձնի դրա կրկնապատիկը: Բայց ես ուզում եմ այս առիթն օգտագործել ու իմ անսահման երախտագիտությունը հայտնել «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժշկական անձնակազմին, բոլոր այն քույրերին ու մայրապետերին, ովքեր իմ ու փոքրիկիս կողքիս էին:

Չգիտեմ լավ է թե վատ, բայց հրապարակային շնորհակալություն հայտնելը իմ ոճը չի, պարզապես ցանկացա այդ թվում այս ձևով իմ գնահատանքը արտահայտել այս մարդկանց պրոֆեսիոնալիզմի, ծննդաբերության ընթացքում բարդությունները հաղթահարելու ուժ տալու, ցուցաբերած մարդկային ու ապրումակցող վերաբերմունքի համար:

Ձեզ համար առօրյա է այս ամենն անել ու անցնել հաջորդին, մյուսին, երկրորդին, երրորդին, բայց այդ մարդկանցից յուրաքանչյուրի համար դուք դժվար ու կյանքում եզակի ապրվող պահեր եք հեշտացնում:

Հ.Գ. Նարեկս դիմավորում է Ամելիին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր