00:00:00

Կիմ Չեն Ընը երկու անգամ ընդունել է Շոյգուին այն նստավայրում, որտեղ նախկինում եղել է Պուտինը

18:54, 14 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկու անգամ ընդունել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին, նրանց հանդիպումները կայացել են Կումսուսանի պետական ​​նստավայրում, որտեղ նախկինում գտնվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փհենյան կատարած այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է տեղի լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ առաջին հանդիպման ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղարը Կիմ Չեն Ընին է փոխանցել ՌԴ նախագահի «ջերմ ողջույնները» , ինչին ի պատասխան՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը խնդրել է «անկեղծ ողջույններ» փոխանցել Վլադիմիր Պուտինին և ասել, որ նա ուրախ էր նորից հանդիպել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր