Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի` այս տարվա հուլիսի 29-ի որոշումը հայցվոր Լուսինե Պետրոսյանի պահանջով կասեցված է, առաջիկայում պետք է նոր մրցույթ անցկացվի: Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը` հղում անելով ՀՀ դատական դեպարտամենտին։
Նշվում է, որ օրենքի ուժով կասեցված է Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի արդյունքները, որով Արմեն Քոլոյանը հաղթող էր ճանաչվել։
Որոշման համաձայն` Քոլոյանը դարձել է ժամանակավոր պաշտոնակատար` մինչև նոր դատական ակտի կայացումը և ուժի մեջ մտնելը։