Մենք դպրոցներում փոխելու ենք միջոցառումների անցկացման մշակույթը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Կարծում եմ՝ ունենք խնդիրը եւ դա միշտ չէ, որ վերջին զանգի արարողություններ արտացոլում են չափորոշիչով սահմանված այն արժեքները, այն շեշտադրումները, որ մենք ուզում ենք տեսնել դպրոցներում:
Մենք շատ ավելի ունենք կարիք քաղքենիական միջավայրից անցում անելու դեպի իրական արժեքները, որոնք պետք է լինեն մեր դպրոցի բովանդակությունը: Ներգրավելու ենք նաեւ մեր մշակույթի ոլորտի մասնագետներին, հայտարարելու ենք մրցույթ՝ «Լավագույն մշակութային վերջին զանգ» անվանմամբ: Դպրոցների մասնակցությունը լինելու է կամավոր, բայց կարծում եմ՝ սրանով կխրախուսենք այն միջավայրը, որը թույլ կտա երեխաներին ստեղծագործել շատ ավելի, քան գրված, պատրաստի ու ոչինչ չասող սցենարները: Երեխաները կարող են դպրոցական բեմից ելույթ ունենալ շատ ավելի որակյալ, քան դա կարող են անել որեւէ մեկի կողմից գրված և իրենց տրված պատրաստի խոսքերով»,- ընդգծեց Ժաննա Անդրեասյանը: