00:00:00

Վախճանից 53 տարի անց հայ կարդինալի մարմինն անխաթար է մնացել․ նա կվերահուղարկավորվի

23:33, 12 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Բեյրութում հանդիսավորությամբ ընդունել են Գրիգոր Պետրոս Աղաջանյանի՝ Հռոմից Լիբանան փոխադրված մարմինը, որ քիչ հետո հատուկ արարողությամբ պիտի ամփոփվի Բեյրութի Սուրբ Եղիա եկեղեցու բակի նորակառույց շիրմատանը: Այս մասին գրում է arevelk.am-ը։

Ըստ ականատեսների՝ վախճանումից 53 տարի հետո կարդինալի մարմինը մնացել է նույն վիճակում՝ անփուտ, ինչը կարեւոր նախադրյալ է երանացման եւ սրբադասման համար:

 

դ



Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր Հռոմից Լիբանան է փոխադրվել 20-րդ դարի նշանավոր հոգեւորական, Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կարդինալ, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք (1937-1962թթ.) Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանի մարմինը: Լիբանանի քրիստոնյաները (ոչ միայն հայ) անհամբերությամբ սպասում են կրոնական այն արարողություններին, որ տեղի են ունենալու այսօր երեկոյան:

Գրիգոր Պետրոս Աղաջանյանի վերահուղարկավորման համար Լիբանան են ժամանել մեծ թվով ուխտավորներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր