Երևանում 2024-2025թթ․ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։
«Պետություն-համայնք-«Վեոլիա ջուր» գործակցությամբ իրականացվող ծրագրերի վերջնարդյունքում Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 14400 բաժանորդի խնդիր կլուծվի»–նշված է հաղորդագրության մեջ: