00:00:00

Նոր զարգացումներ՝ Վլադիմիր Գասպարյանի գործով. Փաստաբաններ

14:05, 12 սեպտեմբեր 2024 Իրավական

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմ Գասպարյանի փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը հանդես են եկել հայտարարությամբ։

 

«Նախորդիվ հայտարարել էինք, որ Վլադիմիր Գասպարյանը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ազատվել էր պատժի կրումից, ինչը պաշտպանական կողմի համար չի եղել բավարարող լուծում և ներկայացվել էր հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։ Վերջինս Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ։

 

Դատական կազմից Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ է հայտնել, քանի որ իր ազգականը նախկինում եղել է Վլ. Գասպարյանի պաշտպանական խմբի մեջ։

 

Սպասում ենք վերաքննությանը, որով պահանջ է դրվել բեկանել առաջին ատյանին դատավճիռը և կայացնել արդարացման որոշում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր