Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերի պատճենը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները։
Գալուզինը հաջողություն է մաղթել դեսպանին Մոսկվայում իր առաքելության իրականացման գործում: