00:00:00

Ընտրակեղծիքներ եղել են եւ լինում են. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 214. «Ժողովուրդ»

08:06, 11 սեպտեմբեր 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018թ.-ի հոկտեմբերի 20-ին Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Խոստում – Ես բացառում եմ, որ ՀՀ-ում մեր կառավարության օրոք որեւէ ընտրություն կեղծվի»:

Իրականում ՀՀ-ում քաղաքացու քվեն արհամարհող նման իշխանություն երբեք չի եղել:

Ընտրությունները կայանում են, իշխանական թեկնածուն պարտվում է ընտրություններում, որից հետո կալանավորվում է ընտրված համայնքապետը, ինչպես եղավ Վանաձորում, Վարդենիսում (ավագանին) կամ ճնշումների, խոչընդոտներ հարուցելու արդյունքում կրկնակի ընտրություններ են նշանակում, ինչպես եղավ Թալինում, Վեդիում, Սիսիանում եւ այլ վայրերում։ Եվ, ի վերջո, պարզապես խլում են համայնքապետի պաշտոնը, ինչպես տեղի ունեցավ Ալավերդիում եւ Գորիսում։

Հիշեցնենք նաեւ, որ ընտրակեղծիքները մերժող ՔՊ-ն կեղծել է անգամ իր՝ կուսակցության ներսում անցկացված ընտրությունների արդյունքները։ «ժողովուրդ», օրաթերթը բացահայտեց, որ 2022թ․ հոկտեմբերի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովը։ Ներկա 1060 պատվիրակներն ընտրել են վարչության 15-հոգանոց կազմ։ Հետո աղմուկ է բարձրացել, որ ՔՊ-ի ներսում քվեարկությունը կեղծվել է եւ տեղի է ունեցել ձայների վերահաշվարկ։

Արդյունքում, փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը եւ խորհրդանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, փաստորեն, կեղծիքով են ընտրվել վարչության կազմում։ Նրանք դուրս են մնացել, եւ նրանց փոխարեն վարչության կազմը համալրել են Արսեն Թորոսյանը եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, որոնց օգտին տրված ձայները կեղծվել էին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ գործել է ընտրակեղծարարների թիմ։ Իսկ ընտրակեղծիքների մասին առաջինը հայտնել էր հենց Արսեն Թորոսյանը եւ պահանջել վերահաշվարկ, որի արդյունքում էլ՝ դարձել էր վարչության անդամ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր