00:00:00

Կորեայում Պապիկյանը քննարկել է երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

12:19, 10 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 10-ին մասնակցել է նախարարական աշխատանքային ճաշին և քննարկումներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

 

Քննարկվել են գագաթնաժողովի թեմային՝ արհեստական բանականության ռազմական նշանակությամբ պատասխանատու կիրառման խրախուսմանն առնչվող հարցեր:

 

Մի շարք գործընկերների՝ Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Շին Վոն-սիկի, Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Տխե Յոլի, Սինգապուրի պաշտպանության նախարար Էնգ Հեն Նգի, Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հակկանենի ու միջոցառմանը մասակցող փորձագիտական շրջանակի հետ քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին ու երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր