00:00:00

Սամվել Բաբայանի պրոյեկտը չստացվեց, նոր բան են փորձարկում․ «Հրապարակ»

09:56, 10 սեպտեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ Իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի քաղաքական ղեկավարությանը եւ ինստիտուտները ոչնչացնելու համար։ Անցած տարի Սամվել Բաբայանի հետ էին հույս կապում, որ ինչ որ ՀԿ կձեւավորվի` արցախցիների խնդիրներով զբաղվող, բայց այդ պրոյեկտը չստացվեց, նոր բան են փորձարկում։

Արդեն մի քանի ամիս է՝ ձեւավորվել է ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն, որը ՖԲ-ում շատ ակտիվ է, նախագահը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ազգականն է` Անդրանիկ Գրիգորյանը, ով Արցախում ԱԱԾ օպեր է եղել, հիմա իբրեւ թե իրավապաշտպան գործունեությամբ է զբաղվում, հանդիպում տարբեր մարզերում ապաստանած արցախցիներին, ներկայացնում իր իրավապաշտպան միության գործունեությունը, նպատակներն ու խնդիրները եւ խոստանում լուծում տալ հայրենակիցների խնդիրներին: Իրականում՝ այդպիսով փորձում են հավաքագրել արցախցիներին եւ նրանց կտրել ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքական անձանցից: Պատրաստվում են ինչ-ինչ հարցերում անգամ աջակցել նրանց, որ դարձնեն կառավարելի եւ պրոիշխանական։ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 10․ 09․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր