00:00:00

Բագրատ Սրբш զանը հանդիպել է քաղաքական ուժերի հետ․ սեպտեմբերի 22-ին ամեն բան պարզ կդառնա․ «Հրապարակ»

08:21, 10 սեպտեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչները կիրակի օրը, փակ ֆորմատով, հանդիպել են քաղաքական որոշ ուժերի հետ։ Սրբազանը քաղաքական գործիչներից աջակցություն է ակնկալել եւ խնդրել է անպայման մասնակցել սեպտեմբերի 22-ի մեծ հավաքին` մարզահամերգայինում: Ասել է, որ այդ օրը կներկայացնեն իրենց ծրագիրը, անելիքները, բոլորը կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները։

Նշել է, որ սեպտեմբերի 23-ից սկսում են ակտիվ գործողություններ, բայց չի մանրամասնել՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, թե այլ բան։ Կիրակնօրյա հավաքին մասնակցած քաղաքական գործիչների շարքերը բավականին նոսր են եղել: Մենք գրել էինք, որ նման ֆորմատով 2 ամիս առաջ էին հանդիպել, Բագրատ սրբազանն առաջարկել էր քաղաքական խորհուրդ-խորհրդատվական մարմին ձեւավորել, որում կընդգրկվեն աջակից ուժերի ներկայացուցիչները, սակայն համաձայնության չէին եկել․ ներկաները սրբազանին առաջարկել էին հստակ գործողությունների ծրագիր ներկայացնել, որ իրենց համար պարզ լինի, թե ինչին են աջակցում։

Եւ չնայած հավաքից հետո Սրբազան շարժման էջով տեղեկացրին, թե «Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպել է Շարժման քաղաքական խորհրդի անդամների հետ», սակայն տեղեկացանք, որ ֆորմալ առումով խորհուրդը չի ձեւավորվել: Ասվել է՝ ամեն բան պարզ կդառնա սեպտեմբերի 22-ի հավաքին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Համալիրում հավաքվելու է Շարժման ողջ ակտիվը։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր