00:00:00

Կառավարությունը փայ է մտնում բիզնեսին․ Փաշինյանը խաբել է. Մաս 213.«Ժողովուրդ»

08:11, 10 սեպտեմբեր 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք երաշխավորում ենք ներդրումների անձեռնմխելիությունը: Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում բիզնեսով զբաղվող որևէ մեկն անհանգստանալու որևէ բան չունի: Ոչ մեկի ձեռքից ոչ մի բիզնես չի խլվելու, ոչ մի գործարան և ունեցվածք չի խլվելու»:

Այս հայտարարությունից ընդամենը երկու օր առաջ՝ 2018թ․ օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը, ՊԵԿ-ը, դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտավ Հարավկովկասյան երկաթուղի ընկերություն։ Փաստաթղթեր առգրավվեցին։ Թե ինչե՞ր հայտնաբերեցին, ինչո՞ւ էին դիմել այդ քայլին, անհասկանալի մնաց։ Սա ուղիղ միջամտություն էր բիզնեսին:

Հաջորդ ներդրումը, որը ենթարկվեց իշխանական գրոհի, այնուհետև խլվեց, «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունն էր, որի տնօրենը մի քանի անգամ կալանավորվեց։ Արդյունքում ընկերությունը փակվեց, ոլորտն անցավ կառավարության տնօրինմանը, տեսախցիկներն ու արագաչափերն էլ ավելացան:

Նույն ճակատագրին արժանացավ նաև աղբահանությամբ զբաղվող օտարեկրյա ներդրումներով աշխատող «Սանիտեկ» ընկերությունը:

Ընկերությունը պարզապես փակվեց, նրա ձեռքից վերցվեց աղբահանման գործը և տրվեց Երևան համայնքին։ «Սանիտեկը» դիմեց միջազգային արբիտրաժային դատարան։

«Ներդրումների անձեռնմխելիություն» խոստմանն անդրադառնալիս բազմաթիվ օրինակներից հիշենք ևս մեկը՝ «Լիդիան» ընկերությունը, որն Հայաստանի հանքարդյունաբերության ամենաաղմկոտ ու ամենաքննադատված նախագծերից մեկն է՝ Ամուլսարի ոսկու հանքով։ Հանքը արդեն պատրաստ էր շահագործման, երբ Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ։ Դրանից հետո մի քանի հոգի պարզապես փակեցին հանքի ճանապարհը՝ ստանալով Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, որը խոստացել էր շահագործման ազդեցության վերաբերյալ նոր փորձաքննություններ անել։ Պետությունը հատկացրեց ավելի քան 600 հազար դոլար, նոր փորձաքննություններ անցկացրեց, սակայն որևէ խոչընդոտ չհայտնաբերեց, որը հիմք կտար հանքը չշահագործելու համար։ Այս ընթացքում ներդրողը կորցրեց միլիոնավոր դոլարներ, շուրջ 2 հազար անձինք զրկվեցին աշխատանքից: 5 տարվա քաշքշուքից հետո 2023թ․ փետրվարին որոշվեց, որ հանքը կաշխատի։ Փոխարենը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Կառավարությունն անհատույց ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12.5%-ը: Այսինքն՝ Կառավարությունը դառնում է փայատեր այս ընկերությունում: Առայժմ հայտնի չէ՝ ինչու՞ կամ ինչի՞ դիմաց է ընկերությունը բաժնեմասեր նվիրել Կառավարությանը:

Նմանօրինակ առեղծվածային ճանապարհով կառավարությունը փայատեր դարձավ նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում:

Մինչ այդ, դիմակավորված անձինք մտել էին նաև այս հաստատություն, եղան կալանավորումներ։ Տեղի ունեցավ, ըստ երևույթին, բիզնեսի վերաբաշխում, գործադիրը փայ է մտնում բիզնեսներին, ինչը նշանակում է որ տարներ առաջ տված խոստումը սուտ էր»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր