00:00:00

«Խաք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է» ՍԱՏՄ

13:45, 09 սեպտեմբեր 2024 Հասարակություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Խաք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արարատի մարզ, գ․ Քաղցրաշեն ), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

- արտադրական շինությունների հատակը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը, չի պահվել սարքին և նորոգ վիճակում, ինչը չի ապահովել դրանց հեշտորեն լվացումը և ախտահանումը,

- թափոնները , իրենց կատեգորիաներին համապատասխան, տեղադրված չեն եղել առանձին մակնշված, սարքին վիճակում գտնվող և բացառապես այդ թափոնների ու աղբի հավաքման և պահպանման համար օգտագործվող փակվող տարողություններում:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր