Բաքվում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքային՝ ընդգծելով «Զանգեզուրի միջանցքի» հարցում Մոսկվայի և Բաքվի դիրքորոշման հստակեցման անհրաժեշտությունն, ասել է, որ արևմտյան լրատվամիջոցներն օգտագործում են այդ հարցը Ռուսաստանի և Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները խաթարելու համար։
Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում իրանցի նախկին դիվանագետն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ռուսաստանցի պաշտոնյաների վերջին հայտարարություններին։
«Պետք է հստակեցվի Ռուսաստանի դիրքորոշումը Պուտինի Ադրբեջան այցից հետո։ Այժմ կարծիք կա, որ Պուտինի մեկնաբանություններից հետո «Զանգեզուրի միջանցքը» կբացվի, և Իրանի սահմանը անմիջապես կփոխվի, և երկիրը կկանգնի Ռուսաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջացող խնդիրների առաջ»,-ասել է նա։