Ադրբեջանում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել.
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գյոյգյոլում։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով մոտավորապես 10:25-ին՝ Թովուզ կայարանից 29 կմ հյուսիսարևելք։ Մի քանի վայրկյան տևած երկրաշարժը զգացվել է մինչև 3 բալ ուժգնությամբ։
Երկրաշարժի օջախը գտնվել է 14 կմ խորության վրա։