Շաբաթ գիշերը Թբիլիսիի մերձակայքում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 02:30-ին մայրաքաղաքից 49 կմ հեռավորության վրա գտնվող Դմանիսի քաղաքում։
Էպիկենտրոնն ընկել է 7 կմ խորության վրա։ NewsGeorgia-ն հայտնում է, որ շենքերի վնասների մասին դեռևս տեղեկություններ չկան։