00:00:00

Աշխարհաքաղաքական տուրբուլենտությունը բացասաբար է ազդում ՀԱՊԿ պետությունների անվտանգային վիճակի վրա

18:34, 07 սեպտեմբեր 2024 Աշխարհ

Ղրղզստանի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Բակտիբեկ Բեկբոլոտովը ելույթ է ունեցել Ղրղզստանում ՀԱՊԿ զորավարժությունների բացման արարողությանը․

Ղրղզստանի պաշտպանության նախարարը նշել է․ «Դինամիկ փոփոխվող մեր աշխարհում անվտանգությունը դառնում է առաջնային կարևորության հարց, և դա մեզանից պահանջում է նոր մոտեցումներ, արդյունավետ համակարգում և հստակ լուծումներ: 

Այսօր միջազգային իրավիճակի սրման ֆոնին աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տուրբուլենտությունը բացասաբար է ազդում ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության վիճակի վրա: 

Մեր երկրները դարձել են աշխարհում ուժերի սկսված վերադասավորման անմիջական մասնակիցը։

 Ահաբեկչական, անջատողական և ծայրահեղական ուժերը մեզ համար լուրջ խնդիր են դարձել։ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների համար հիմնական սպառնալիքը Մերձավոր Արևելքից դեպի տարածաշրջանի սահմաններ արմատական խմբավորումների հոսքն է»,- նշել է գեներալը։

Նրա խոսքով՝ ներկա փուլում ՀԱՊԿ անդամ պետությունների համար կարևոր է ճիշտ դաս քաղել այն ճգնաժամերից, որոնք տեղի են ունենում աշխարհում և մշտապես գտնել ցանկացած հնարավորություն դիրքորոշումների հաշտեցման և ժամանակակից մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ համատեղ քայլերի համաձայնեցման համար: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր