00:00:00

Անդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին. «Ժողովուրդ»

09:12, 07 սեպտեմբեր 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ դեսպանը Ռուսաստանի Դաշնությունում փոխվեց. ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը գնաց Մոսկվա՝ որպես ՀՀ դեսպան, իսկ Վաղարշակ Հարությունյանը վերադարձել է Երեւան, ինչը շատ է տխրեցրել ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Անդրանիկ Քոչարյանը սկսել է ընդհուպ Նիկոլ Փաշինյանի մոտ լոբբինգ իրականացնել, որ Վաղարշակ Հարությունյանն անգործ չմնա: Սա քննարկվել է նաեւ Քոչարյանի մտերիմ, իսկ երբեմն, տարբեր լուրերով, նրա կողմից զանազան նպատակներով շահագործվող պատգամավորների հետ, որպեսզի ՔՊ վարչության նիստերի ընթացքում եւս Վաղարշակ Հարությունյանի ապագայի հարցը քննարկվի:

Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանն այն պաշտոնյան է (նա ՀՀ պաշտպանության նախարարն էր), որը ՌԴ պաշտպանության նախարարի հետ առանձին փաստաթղթի ստորագրմամբ Սյունիքի մարզից հայ դիրքապահներին ստիպեց հետ քաշվել, եւ հողերը տրվեցին Ադրբեջանին: Թեեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետում հստակ գրված էր, որ պատերազմի դադարից հետո «Կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», բայց Վաղարշակ Հարությունյանը մեր բարենպաստ դիրքերը առանձին փաստաթղթով նվիրեց Ադրբեջանին: Եվ ահա, այս պաշտոնյայի համար Անդրանիկ Քոչարյանը լոբբինգ է անում, որ առանց պաշտոնի չթողնի նրան:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առիթով զրուցել ե՛ւ Անդրանիկ Քոչարյանի ե՛ւ Վաղարշակ Հարությունյանի հետ, սակայն երկուսն էլ օրեր շարունակ համառորեն չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 07․ 09․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր