00:00:00

Արդարադատության նախարարությունում ներքին կառավարման հարցերին նվիրված վերապատրաստում են անցկացնում

20:55, 06 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Կառավարման հմտությունների բարելավման և ներքին աշխատանքային կանոնակարգի վերաբերյալ քննարկում՝ Արդարադատության նախարարության և ենթակա մարմինների ու կազմակերպությունների միջև
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ՝ նախարարության աշխատակազմը և նախարարության համակարգման ներքո գտնվող մարմիններն ու կազմակերպությունները մասնակցել են կառավարման հմտությունների բարելավմանը և ներքին կառավարման հարցերին նվիրված վերապատրաստում-աշխատաժողովին: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 
 
Աշխատաժողովի նպատակն է բարելավել և կատարելագործել Արդարադատության նախարարության ղեկավար կազմի կառավարման և առաջնորդության հմտություններն ու կարողությունները, առկա խնդրահարույց իրավիճակների մասնագիտական վերլուծության միջոցով զարգացնել կառավարչական հմտությունները:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն աշխատաժողովի բացման խոսքում ընդգծել է հանրային կառավարման և հատկապես արդարադատության ոլորտում կառավարման հմտությունների և արդի մեթոդների կիրառման կարևորությունը: Նախարարն առաջնային է համարել նաև նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացման շարունակականությունը՝ որպես ոլորտային բարեփոխումների արդյունավետ իրականացման գրավական:
 
Վերապատրաստումները վարել է հասարակական գիտությունների թեկնածու, միջազգային որակավորումներ ունեցող Մարդկային ռեսուրսների մասնագետ և քոուչ, թրեյներ, խորհրդատու, «Cascade People & Business» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արփի Կարապետյանը, իսկ նախարարության ներքին կանոնակարգի նախագծային կարգավորումները ներկայացրել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը:
 
Աշխատաժողովը կազմակերպվել է Արդարադատության նախարարության, Քաունթերփարթ Ինթերնեյշնլի «Աջակցություն Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամին» ծրագրի և ԵՄ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. 2-րդ փուլ» ծրագրի շրջանակներում:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր