Հնդկական ավիաընկերության ինքնաթիռը ռումբի մասին ահազանգից հետո արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում։ Հայտնում է TRT-ն՝ վկայակոչելով քաղաքի նահանգապետին:
Հաղորդվում է, որ օդային տարածքը փակվել է թռիչքների համար։
Տարհանվել է 247 մարդ, մասնագետները խուզարկում են ինքնաթիռը։