00:00:00

ՄըքԳրեգորը որոշել է առաջադրվել Իռլանդիայի նախագահի պաշտոնում

10:43, 06 սեպտեմբեր 2024 Աշխարհ

UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր ՄըքԳրեգորը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ որոշել է 2025թ. առաջադրվել Իռլանդիայի նախագահի պաշտոնում.

«Որպես նախագահ՝ ես իշխանություն կունենամ ինչպես հրավիրելու խորհրդարանի ստորին պալատը, այնպես էլ լուծարելու այն։ Ես արդեն ասել եմ, որ ինձ պետք են բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք իռլանդացիները ցանկանում են ստանալ փոքր բիզնեսը և ընտանեկան արժեքները կործանողներից։

Բարձր պաշտոններ զբաղեցնող խաբեբաները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Իռլանդիային ակտիվ նախագահ է պետք, և ես միակ տրամաբանական ընտրությունն եմ»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր