00:00:00

5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

09:45, 06 սեպտեմբեր 2024 Աշխարհ

Ինդոնեզիայի Սումատրա կղզու ափերի մոտ 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին հղումով։

Կենտրոնի տվյալների համաձայն՝ ստերգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 309 հազար բնակչություն ունեցող Բենգկուլու քաղաքից 184 կմ հարավ-արևել, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Ցունամիի սպառնալիք նույնպես չի հայտարարվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր