Սեպտեմբերի 4-ին Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։
«Մեր մշտական երկխոսությունը շարունակում է ամրապնդել մեր երկրների միջև կապերը: Անհամբեր սպասում ենք հետագա առաջընթացին»,- գրել է Կանադայում ՀՀ դեսպանը՝ X-ի էջում։