00:00:00

Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեզ համար կարմիր գիծ է․ Իրանի ԱԳ նախարար

18:39, 05 սեպտեմբեր 2024 Աշխարհ

Մեր հարևանների տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած սպառնալիք կամ սահմանների փոփոխությունմիանգամայն անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար։ Այս մասին «X» սոցիալական ցանցում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը ոչ միայն առավելություն են, այլ մեր ազգային անվտանգության հիմքը։ Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների վերագծումը բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ Իրանի համար»,- նշել է դիվանագետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր