00:00:00

Ներկայացվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները

22:37, 01 սեպտեմբեր 2024 Աշխարհ

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է  նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառը: Ըստ այդմ,  մայիսի 19-ին կործանվել է երկրի հյուսիսում՝ Արևելյան Ադրբեջան նահանգում, երբ գարնանային մառախուղի պատճառով բախվել է բլրին։

«Աղետի հիմնական պատճառն այն է, որ գարնանային եղանակային բարդ պայմանների պատճառով, երբ ուղղաթիռը բարձրություն էր վերցնում, հանկարծակի առաջացած խիտ մառախուղը հանգեցրեց նրան, որ այն բախվեց լեռանը», նշված է դեպքի հետաքննության ավարտական զեկույցում։

Գլխավոր շտաբը բացառել է, որ ուղղաթիռի կործանման պատճառը կարող էր լինել արկի հարվածը, ռադիոէլեկտրոնային պայքարը, էլեկտրամագնիսական կամ լազերային զենքի ազդեցությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր