00:00:00

«Կրթված, գրագետ ու պահանջատեր երիտասարդությունն է պետության ապագայի ամուր հիմքը»․ Ալեն Սիմոնյան

18:45, 26 օգոստոս 2024 Քաղաքականություն

Ազգային ժողովի բակում օգոստոսի 26-ին տեղի է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցների հետ: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ 

ԱԺ նախագահը հանդես է եկել բացման խոսքով, ողջունել աշակերտներին ու շնորհակալություն հայտնել ծրագրին մասնակցելու եւ ցուցաբերած ակտիվության համար: Այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող որոշ մանրամասներ, խոսել քաղաքական գործչի կերպարային առանձնահատկություններից:

Հարցուպատասխանի ձեւաչափով անցկացված քննարկումների ժամանակ ԱԺ նախագահը պատասխանել է պատանիներին հետաքրքրող տարաբնույթ հարցերի:

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը եւ բաց ու թափանցիկ ընտրությունների անցկացման կարեւորությանը վերաբերող հարցերին եւ ընդգծել, որ կրթված, գրագետ ու պահանջատեր երիտասարդությունն է պետության ապագայի ամուր հիմքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր