00:00:00

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ

18:00, 26 օգոստոս 2024 Քաղաքականություն

Օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին՝ այդ հարցում ընդգծելով նաև երկու գերատեսչությունների միջև վերջերս կայացած քաղաքական խորհրդակցությունները և դրանց շարունակականության կարևորությունը։

Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները ընդգծել են տարբեր հարթակներում համագործակցության օրակարգի ընդլայնման, այդ նպատակով փոխայցելությունների և ոլորտային ուղղություններով փորձի փոխանակման իրականացման հարցում փոխադարձ պատրաստակամությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր