00:00:00

Հայաստանի Հանրապետությունն իշխանություն չունի, այս մարդիկ մեր ընդհանուր թշնամու ներկայացուցիչներն են

16:07, 26 օգոստոս 2024 Քաղաքականություն

Այս պահին կուսակցություն հիմնելու ծրագիր չկա ու չեմ էլ կարծում առաջիկայում կլինի, քանի որ այս պայքարն ընդդիմադիր շարժում չէ, ոչ էլ ընդդիմադիրների։

Այս պայքարը հանուն Հայաստանի, արժեքների ու քաղաքակրթական փոփոխությունների պայքար է։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 26-ին հրավիրված հավաքում հայտնել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը․

«Հայաստանի Հանրապետությունն իշխանություն չունի։ Այս մարդիկ զբաղեցնում են այդ աթոռները հակասահմանադրական միջոցներով և սահմանադրական հեղաշրջում կատարած լինելով մեր երկրում։

Պայքարը մինչև 2026 թվականի ընտրություններ չի ձգվի։ Ոչ ոք ձգձգելու, երկարացնելու տրամադրություն չունի։ Մենք էլ ենք պատրաստության մեջ, թշնամին էլ։ Թշնամի ասելով նկատի ունեմ Հայաստանի իշխանություններին, որովհետև նրանք մեր ընդհանուր թշնամու ներկայացուցիչներն են»,- նշել է Սրբազանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր