ՌԴ Պաշտպանության նախարարության հրամանատարական կետերից մեկում Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Միացյալ զորախմբի ղեկավարության հետ և ընդունել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկու զեկույցները Կուրսկի շրջանի տարածք ներխուժած հակառակորդի ուժերին հակազդելու և դրանց ոչնչացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև հատուկ ռազմական գործողության ընթացիկ արդյունքների վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից:
ՌԴ նախագահը հեռախոսակապի ռեժիմով լսել է զորքերի խմբավորումների հրամանատարների զեկույցներն իրենց վստահված ուղղություններում օպերատիվ իրադրության վերաբերյալ: