«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով։ Որոշումը հրապարակվեց քիչ առաջ։
Irakanum-ին ԲԴԽ-ից տեցեկացրեցին, որ գործը մակագրվել էր դատավոր Լևոն Պետրոսյանին: Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում: ՔԿ–ից Irakanum-ին հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ: Ավելի ուշ ՔԿ–ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշել էր, որ ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են։