00:00:00

Կանխարգելիչ միջոցառումներ՝ Արևմտյան Նեղոսի տենդից խուսափելու համար

14:10, 22 օգոստոս 2024 Հասարակություն

Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում շարունակվում են գրանցվել մարդկանց և կենդանիների մոտ Արևմտյան Նեղոսի տենդի արձանագրման նոր դեպքեր: Այսպիսով, 2024 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ Գերմանիայում գրանցվել է ձիերի մոտ Արևմտյան Նեղոսի տենդի 4 օջախ։ Երեք օջախ հայտնաբերվել է Բրանդենբուրգում, ևս մեկ օջախ հայտնաբերվել է Սաքսոնիայում։ ԱՄՆ-ում Արևմտյան Նեղոսի տենդի 2024 թվականի առաջին դեպքը գրանցվել է Միչիգանում: Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք։

Մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման առանցքային գործիքը փոխանցողի վերահսկումն է:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացնում է այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք կարելի է իրականացնել տանը և շրջակայքում` մոծակների կուտակման հնարավոր վայրերը չեզոքացնելու համար:

.Պարբերաբար չորացրեք ջուրը և սրբեք ծաղկամանների տակամանները
. Փակեք ջրի տարաները ամուր և հերմետիկ կափարիչներով
. Մշտապես հետևեք, որ սառնարանների, օդորակիչների, ջրի հովացուցիչների տակ գտնվող տակամանները լինեն մաքուր և չոր
. Շրջեք կամ ծածկեք այն իրերը, որոնք կարող են ջուր կուտակել, ինչպիսիք են` տակառներն ու խորը տարաները
. Ծածկեք ջրի բաքերի արտահոսքի խողովակները, բայց թույլ տվեք, որ ջուրը դուրս հոսի
. Համոզվեք, որ հեղուկ պարունակող պլաստիկ կամ ցանկացած այլ նյութից պատրաստված դեն նետված տարաները պատշաճ կերպով հեռացվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր