00:00:00

Իրանը պաշտոնապես հերքել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին լրատվամիջոցների պնդումները

10:26, 22 օգոստոս 2024 Աշխարհ

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին լրատվամիջոցների պնդումները, գրում է իրանական Tasnim գործակալությունը։

Գլխավոր շտաբը «իրազեկ աղբյուրին» հղում անող (Fars) գործակալության հայտարարությունը կեղծիք է անվանել։

Ավելի վաղ իրանական Fars գործակալությունը հայտնել էր, որ ուղղաթիռում, որում նախագահն է եղել, երկու մարդ ավելի շատ է եղել, քան թույլատրվում է անվտանգության արձանագրություններով, հետևաբար, երբ օդաչուն նկատել է մառախուղը և փորձել է ուղղաթիռը բարձրացնել անհրաժեշտ բարձրության վրա, ուղղաթիռը չի ունեցել բավարար ձգողական հզորություն և մառախուղից առաջացած սահմանափակ տեսանելիության պայմաններում բախվել է լեռանը։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին նախագահ Ռաիսիին, արտգործնախարար Աբդոլլահիանին, տեղական իշխանությունների ներկայացուցիչներին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» էր կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները մահացել էին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր