00:00:00

Քույրը փոխմարզպետ, եղբայրը կառավարության աշխատակազմում. առերեւույթ կեղծիքներ՝ հայտարարագրերում

09:18, 22 օգոստոս 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ստորեւ ներկայացվող ՔՊ-ական իշխանության միջին չինովնիկների փաստաթղթերի բովանդակությունը վիճակագրորեն տարածելով ողջ կառավարության մասշտաբով` կստանանք աղետի հասնող, պետական կոռուպցիոն կայուն ինստիտուտ։

Այսպես, Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանը ներկայացնում է հայտարարագիր` նշելով, որ «Մերսեդես-Բենզ» ավտոմեքենան ձեռք է բերել 01.01.2018 թվականին։

Հաջորդ հայտարարագրով այդ նույն «Մերսեդես-Բենզի» ձեռքբերման տարեթիվը դառնում է 13.06.2019 թվականը (մոտ երկու տարվա շեղում). այս կեղծիքի նպատակները կարող են լինել մի քանիսը, որոնք, կարծում ենք, պետք է պարզեն իրավապահները, եւ ոչ թե լրագրողները։

Ուսումնասիրում ենք Միլադա Հովհաննիսյանի եղբոր հայտարարագիրը. նա Արայիկ Հարությունյանի օգնականն է։ Սուրեն Հովհաննիսյանը թեեւ ներկայացնում է համեստ` իսկը հեղափոխականի հայտարարագրած գումար` 4.9 միլիոն դրամ, սակայն, հանկարծ, հաջորդ տարի սույն պաշտոնյան ձեռք է բերում 30.5 միլիոն դրամով բնակարան Երեւանում։ Այստեղ պետք է հանուն արդարության նշել, որ Հովհաննիսյանը մյուս ՔՊ-ականների պես չի պահպանել ձեւական կողմը եւ չի արտացոլել ինչ-որ վարկ` իբրեւ գումարի ծագման աղբյուր։

Առավել ուշագրավ է քույր ու եղբոր փոխկապակցված անձի՝ նրանց հոր` Մկրտիչ Հովհաննիսյանի հայտարարագիրը, ըստ որի` նա չունի ոչ մի լումա դրամական միջոց, ոչ մի լումա աշխատավարձ կամ շահաբաժին, սակայն վերջինիս ֆեյսբուքյան էջի փաստերը, որպես օրենքի տեսանկյունից «երրորդ անձից ստացված տեղեկություն», արձանագրում են` փոխմարզպետի եւ եղբոր՝ կառավարության պաշտոնյայի հայրը տիրապետում է լուրջ բիզնեսների, խոշոր արտադրության համահիմնադիր է (լուսանկարները կցվում են)։

Ավելորդ ենք համարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հորդորել, խնդրել` վերջապես զբաղվելու իշխանավորների իրավախախտումներով։

Միայն միջազգային կառույցների համար փաստենք, որ ՀՀ-ում կոռուպցիան կրում է ինստիտուցիոնալ բնույթ եւ ենթադրյալ օրինախախտի ՔՊ-ական լինելու դեպքում՝ բացահայտ կերպով անտեսվում է իրավապահների կողմից»:

 

ս
յ
դ
ս
ս
ս
ս



Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր