Մոդել, գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը ընտանիքի՝ ամուսնու եւ երեխաների հետ, հանգստանում է Հունաստանում։ Մոդելը Instagram-ում կիսվել է հանգստյան որոշ կադրերով։
Լուսանկարներում գեղեցկուհին ընտանիքի հետ Կավալայում է։ Նրանք լուսանկարվել են պատմամշակութային վայրերում ու քաղաքի գեղեցիկ ֆոնին։
Լուսինեն հանգստին նախընտրել է հարմարավետ հագուստ։ Նա կրում է սպիտակ տոպ ու կիսատաբատ, կերպարը լրացրել է սպորտային կոշիկներով, արեւային ակնոցով ու գունավոր շոփերով։
«Հունական օրեր»՝ հրապարակումը մակագրել է գեղեցկուհին։