Այժմ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի ուղղությամբ կանգնեցվել են, ռուսական ուժերը սկսել են «հետ մղել» հակառակորդին, Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ ՊՆ գլխավոր ռազմաքաղաքական վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ապտի Ալաուդինովը։.
«Մինչ մեզ տեղափոխեցին այստեղ, նրանք ակտիվորեն առաջ էին գնում։ Դե, հպարտությամբ կարող եմ ասել, որ այն պահից, երբ եկանք այստեղ, նրանք ոչ միայն ոչ մի մետր չեն առաջացել, այլ ընդհակառակը, մենք կանգնեցինք նրանց և սկսեցինք հետ մղել՝ առավելագույն թվով ոչնչացնելով»,-ըստ РИА Новости-ի՝ ասել է Ալաուդինովը։