«Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի պաշտպանն այսօր կայացած նիստում միջնորդություն ներկայացրեց խափանման միջոցի վերաբերյալ։
Փաստաբանն ասաց, որ Աշոտ Հովհաննիսյանը հանդիսանում է ընկերության տնօրեն, տարբեր երկրներում բանակցություններ վարելու անհրաժեշտություն կա և միջնորդեց, որպեսզի այլընտրանքային խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվի։ Միջնորդություն ներկայացվեց նաև գրավի չափը բարձրացնել՝ սահմանելով 8 մլն դրամ։
Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը նշեց, որ Աշոտ Հարությունյանի փաստաբանի հիմնավորումները համոզիչ են։ Նախորդ նիստում դատարանը մերժել էր վերացնել Վահան Քերոբյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը։ Տիգրան Եգորյանն ու Վահան Քերոբյանն ասացին, որ միանում են Աշոտ Հովհաննիսյանի ու նրա փաստաբանի միջնորդությանը։ Դատավոր Մերի Մոսինյանն ասաց, որ միջնորդության համար չկան փաստարկներ, որ «Սիներջի» ընկերությունը ֆինանսական վնասներ կկրի և մերժեց միջնորդությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Մերի Մոսինյանի, ընթանում է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի և «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի գործով դատական նիստը: