Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը և դրանում կատարված փոփոխությունները: Այս մասին հայտնել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
Նշվել է, որ օրինագծին կողմ է քվեարկել 281 պատգամավոր:
Նշենք, որ քանի որ խոսքը վավերացման մասին է, այս ընթացակարգը Ռադայում երկրորդ ընթերցման կարիք չունի։
Ժելեզնյակի խոսքով՝ խորհրդարանում շատ բարդ քննարկում է եղել։