Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում օգոստոսի 20/21-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Մարտունի քաղաքի, Լիճք և Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.օգոստոսի 20-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 10:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի, Արմավիր մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: