00:00:00

Դեսպանն Իրանի խորհրդարանին կոչ է արել շուտափույթ վավերացնել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը

23:58, 20 օգոստոս 2024 Աշխարհ

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, ընդգծելով ազգային արտադրության և արտահանման աճի համար Եվրասիական տնտեսական միության երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի առավելությունները, կոչ է արել Իրանի խորհրդարանում արագացնել այդ համաձայնագիրը հավանություն տալու գործընթացը։

ԻՐՆԱ-ի թղթակցի հետ զրույցում Ջալալին կոչ է արել ուժեղացնել փոխգործակցությունը իրանական ավտոմոբիլային ընկերությունների և նրանց ռուս գործընկերների միջև, ինչպես նաև ընդգծել է կառավարության աջակցության կարևորությունն այնպիսի հարցերում, ինչպիսին են նյութատեխնիկական ապահովումն ու ավտոմեքենաների և պահեստամասերի տեղափոխումը Ռուսաստան՝ արտահանումն արագացնելու համար:

Դեսպանը նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների մեծ մասի խորհրդարաններն արդեն ստորագրել և վավերացրել են Իրանի և Եվրասիական տնտեսական միության հինգ անդամ երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր