Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսում գիշերային գործողության ընթացքում հայտնաբերել են 6 իսրայելցի պատանդների դիեր: Դրա մասին հայտնել է «Այսօր Իսրայելում» պորտալը։
«Հայտնաբերվածների թվում են 75-ամյա Ալեքս Դանցիգը, 35-ամյա Յագև Բուխշտաբը, 79-ամյա Խաիմ Փերին, 80-ամյա Յորամ Մեցգերը, 51-ամյա Նադավ Փոփլվելը, և 78-ամյա Աբրահամ Մունդերը:
Ներկայում համարվում է, որ 251 պատանդներից 105-ը պահվում են Գազայում, նրանց թվում՝ 34 զոհերի մարմինները, որոնց մահը հաստատել է Իսրայելի պաշտպանության բանակը: ՀԱՄԱՍ-ը միաժամանակ պահում է երկու իսրայելցի խաղաղ բնակիչների, ովքեր 2014 և 2015 թվականներին մտել են Գազայի հատված, ինչպես նաև 2014 թվականին սպանված Իսրայելի պաշտպանության երկու զինծառայողների դիերը: