Այսօր հանրապետությունում կա հաշվառված 901 967 տրանսպորտային միջոց, որի գրեթե կեսը ներմուծվել է 2019 թվականից ի վեր: Այս ոչ լրիվ հինգ տարվա ընթացքում ներմուծվել է 413 911 մեքենա: Այս մասին գրում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Պետք է հարմարվել գրեթե կրկնապատկված մեքենաների իրողությանը և հասկանալ, թե ինչ միջոցներ է հարկավոր ձեռնարկել նույնիսկ այդ պայմաններում վիճակագրությունը մեղմելու ուղղությամբ»:
Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանում 2020 թվականից առ այսօր Ճանապարհային ոստիկանության և Պարեկային ծառայության կողմից կայացվել է վարորդական իրավունքի զրկման ավելի քան 23 հազար որոշում: