Ադրբեջանցիները մեծ թափով աշխատանքներ են կատարում այն հայկական դիրքերում, որոնք Նիկոլ Փաշինյանն ու երրորդ բանակային կորպուսի հրամանատարությունը հանձենցին թշնամուն ՝ Տավուշում սահամազատման տակ իրականացվող միակողմանի զիջումների գործընթացում։ Թե ինչ են կառուցում ադրբեջանցիները, տեղացիները չգիտեն։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»։
Տեղեկություններ կան, որ պաշտպանական, ինժեներական շինարարություն է ընթանում։
«Հրապարակ»-ին հասած տեղեկություններով, Բաղանիսի հատվածի դիրքերում, որոնք հանձնվել են թշնամուն, ադրբեջանցիները արդեն իսկ տեսադիտողական սարքավորումներ են տեղադրել։ Խոսքը հայտնի «Նոր Տարի» դիրքի մասին է։