00:00:00

ՄԱԿ-ի հետ համատեղ մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվում. Գնել Սանոսյան

12:43, 24 հուլիս 2024 Հասարակություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։

 

Նախարարը ողջունել է տիկին Ժակոբին և շնորհավորել նշանակման կապակցությամբ։ Սանոսյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի հետ համատեղ մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվում և հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի։

 

Ֆղանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։ Տիկին Ժակոբը կարևորել է հատկապես աղետների ռիսկերի կրճատման ուղղությամբ տարվող աշխատանքը՝ ընդգծելով, որ դա իրենց հիմնական ուղղությունն է լինելու առաջիկայում։

 

Հանդիպման ժամանակ քննարկվել են համայնքային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ հարցեր։

 

Նախարար Սանոսյանը կարևորել է համայնքային ենթակառուցվածքների զարգացումը՝ որպես համայնքներում բնակչության բարեկեցիկ կյանքի ապահովման կարևոր նախադրյալ։ Կարևորվել է նաև ջրային համակարգերում առկա խնդիրների վերհանումը՝ հատկապես համայնքային մակարդակում։

 

Նախարարի խոսքով և ջրային, և աղբահանության ոլորտներում պետական տարբեր ծրագրեր իրականացվում են, բայց կարևոր է նաև համայնքային մակարդակում ծրագրերի իրականացումը։

 

Երկուստեք ընդգծվել է սահմանամերձ համայնքներում ծրագրեր իրականացնելու կարևորությունը։

 

Քննարկվել են մի շարք այլ հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր